Նոր ՄոտեցումԱվանդականԹեյի Մշակույթում
Տեսնել ավելին
Բյուրեղյա թեյ՝ հայկական վայրի բույսերի յուրահատուկ խառնուրդ: Մենք միավորում ենք բնական բաղադրիչներն ու դդմի մաքուր, չմշակված բյուրեղները՝ կատարելապես հավասարակշռված համ ստանալու համար
ԲՅՈՒՐԵՂԱԹԵՅԸ
Մեր նախնիները, տիրապետելով բնության գաղտնիքներին, դդմից և սեխից ստանում էին «դդմաշաքար» կոչվող եզակի քաղցրություն, որը ոչ միայն հաճելի էր սննդի մեջ, այլ նաև կյանք տվող դեղամիջոց էր:
Հայկական Լեռնաշխարհի Մոռացված Ոսկու Վերածնունդ
Այսօր մենք վերականգնել ենք այս մոռացված ավանդույթը՝ ստեղծելով առողջարար բուսական թեյ՝ ժամանակակից տեխնոլոգիաների և հնագույն բաղադրատոմսերի համադրությամբ:
Դդմի շաքարի արտադրության հիմքում ընկած է բնական հումքի երկարատև դանդաղ եփման տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս պահպանել պտղի բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը:
Այսպիսով, բյուրեղաթեյն իրենից ներկայացնում է հայկական վայրի բույսերի, ծաղիկների, չրերի ու հատապտուղների կատարյալ փունջ՝ խառնված դդմի շաքարի բյուրեղների հետ:
ՏԱՐԲԵՐ ԹԵՅԵՐ,ՄԵԿ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
Յուրաքանչյուր խառնուրդ ունի իր անհատականությունը, ջերմ գույնը եւ անմոռանալի համը:

Նուռ
Բնության վառ գույները՝ արտացոլված նռան և եզակի պտուղների փնջում

Երիցուկ Կիտրոն
Երիցուկի բնական հանգստությունը՝ համեմված կիտրոնի թարմությամբ

Սարերի բույր
Լեռնային բնության ողջ թարմությունը՝ վայրի բույսերի համադրությամբ
ԻՆՉՊԵՍ ԹՐՄԵԼ
01
ԹՐՄԵԼ
2 թեյի գդալ բյուրեղաթեյը լցնել 200մլ եռման ջրի մեջ և թողնել 3–5 րոպե:
02
ԽԱՌՆԵԼ
Նրբորեն խառնեք՝ քաղցրության ու բաղադրիչների համը միավորելու համար:
03
ՄԱՏՈՒՑԵԼ
Մատուցեք տաք կամ սառը և վայելեք:
Սա կենսական ուժ, հիշողություն և մտքի թեթևություն է՝ մեկ գավաթում
Մեկ կում, և դու ոչ միայն լեռների համն ես զգում,
դու հիշում ես, որ պատկանում ես նրանց:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍՄԻ ՎԱՅՐ ՉԷ, ՈՐՏԵՂԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ ԵՆ ԱՃՈՒՄ։
ԱՅՆ ԵՐԿԻՐ Է,ՈՐՏԵՂ ԲՈՒՅՍԵՐՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ։
Դարեր շարունակ հայկական Լեռնաշխարհը եղել է բնական դեղատուն՝ լեռների, քարե վանքերի, արևկող հովիտների, վայրի ծաղիկների ու հանքային աղբյուրների բնաշխարհ:
Այս ավանդույթի մեջ թեյը ոչ միայն ըմպելիք է,
դա հոգատարության մի լուռ ձև է։
Մեր բնական թեյերը ծնվել են այս փիլիսոփայությունից։
Արմեն Մեհրաբյանը՝ Սննդի Տեխնոլոգիաների և էթնո-ագրոնոմիայի գիտությունների թեկնածու, միջազգային ճանաչում ունեցող թեյի վարպետ է և խոտաբուսային բաղադրիչների ու համեմունքների առաջատար փորձագետ։ Հանդիսանալով ArmenianTea, Ancient Herbals և Armeniac բրենդների հիմնադիրը՝ նա ավելի քան 20 տարի նվիրել է Հայաստանի թեյի հնագույն մշակույթի վերածնմանը՝ շնորհիվ գիտական հետազոտությունների, նորարարության և վարպետության։
Նրա նպատակը հստակ էր՝ վերակենդանացնել դդմաշաքարի ավանդույթն ու այն միահյուսել վայրի խոտաբույսերի հետ՝ ստեղծելով միանգամայն նոր և աննախադեպ պրոդուկտ։
Մենք այս տեսակ թեյերի միջոցով ցանկանում ենք ստեղծել նոր մոտեցում թեյախմության մշակույթում՝ համադրելով դասական, նորաոճ և հնագույն տեխնոլոգիաները։



